A
A
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ նիստ է տեղի ունեցել
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը։
«Հաստատվել է Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը։
Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ Վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով։
Քննարկվել են նաեւ օրակարգային այլ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։