A
A
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Երևան
Աջակցիր «Ա1+»-ինԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան։
Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Ռիքերը:
«ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում եկող տարում պահպանել այդ տեմպը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավատում է խաղաղության հնարավորությանը և Հարավային Կովկասի ներուժին։ Նա ինձ խնդրել է այս շաբաթ տարածաշրջան գալ»,–տեսաուղերձում ասում է Ռիքերը։
Դիվանագետն ընդգծում է՝ խաղաղության հասնելու գործընթացը հեշտ չէ, քանի որ «հակամարտությունը տարիներ շարունակ կողմերին տառապանքներ է պատճառել»։