Բացել լրահոսը Փակել լրահոսը
85907_b
A A
Հասարակություն

Ոսկեհասկ գյուղում այրվել է ավտոմեքենա

Նոյեմբերի 29-ին, ժամը 17:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:24-ին։