A
A
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել
Աջակցիր «Ա1+»-ինՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:
Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: