Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Պարեկները դաժան ծեծի են ենթարկել անչափահասի (տեսանյութ)

Դեպքին սոցցացում անդրադարձել էր  ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նշել որ ըստ ստացած ահազանգի միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայությունը փորձել է ճանպարհն ազատել վարչապետի շարասյան համար և այդ ընթացքում վեճի է բռնվել տարեց քաղաքացու հետ, ով պարզապես խնդրել է իր հետ հարգանքով խոսել:

Խոսակցությանը միջամտել է տարեց քաղաքացու տղան, որից հետո միջադեպին միջամտել են ավելի մեծ թվով Պարեկային ծառայության աշխատակիցներ դաժան բռնություն կիրառել քաղաքացիական անձանց նկատմամբ` օգտագործելով նաև արցունքաբեր գազ:

Պատգամավորը հրավիրել էր նաև իրավապաշտպանների ուշադրությունը, կոչ անելով թույլ չտալ միջադեպի արդյունքում տուժածների նկատմամբ ճնշումների գործադրում և օգնել նրանց պաշտպանել սեփական ոտնահարված իրավունքները: Ավելի ուշ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է պարզաբանումներ պահանջել ոստիկանությունից միջադեպի վերաբերյալ,դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում