Բացել լրահոսը Փակել լրահոսը
Вий_tomsarkgh (1)
A A
Մշակույթ

«Վիյ»․ սարսափ հեքիաթ մեծահասակների համար՝ Ռուսական թատրոնի բեմում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի «Վիյ» ներկայացումը. առաջնախաղերը կկայանան նոյեմբերի 26-ին և 27-ին:

Ներկայացման ռեժիսորը Նորա Գրիգորյանն է, բեմադրիչը՝ Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), ժանրը՝ սարսափ հեքիաթ մեծահասակների համար։

Ն. Վ. Գոգոլի համանուն պատմվածքի մոտիվներով բեմադրված «Վիյ»-ը զգացմունքների, սիրո ու գայթակղության, մարդու մեջ երկու պայքարի մասին է՝ լույսի ու խավարի, երկրայինի ու վեհի։

Ուսանող փիլիսոփա Խոմա Բրուտը երեք գիշեր մենակ անցկացնում է մահացած վհուկ Պաննոչկայի դագաղի մոտ։ Խավարի գալուստով չար ոգին կենդանանում է... Կկարողանա՞ Խոման դիմակայել դրան և գոյատևել այդ անհավասար պայքարում։ Պիեսում միահյուսվում են հումորը, սարսափը, հեղինակի մտորումները կյանքի և մարդու մասին:

Ներկայացման բեմանկարիչները Արթուր Հարությունյանն ու Տիգրան Հարությունյանն են, զգեստների նկարիչը` Լուսինե Կարապետյանը, խորեոգրաֆիան` Արա Ասատուրյանի, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի: