Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչո՞ւ դրական բնութագիր չունեցող Մնացական Մարտիրոսյանն ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր.Ուղիղ (տեսանյութ)

Մեդիա կենտրոնը կազմակերպում է քննարկում՝ «Ինչո՞ւ դրական բնութագիր չունեցող Մնացական Մարտիրոսյանն ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր» թեմայով։ Բանախոսներ՝ Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Հասմիկ Հարությունյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Քաղհասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով դատապարտում են Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը՝ որպես Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ Նոյեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհուրդը կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար դատավոր ընտրեց Մնացական Մարտիրոսյանին։ «Նմանատիպ ընտրությունը դեմ է Հայաստանի ժողովրդավարացման օրակարգին և հետևանք է Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից վեթինգի ու անցումային արդարադատության տապալման, որոնց իրականացման անհրաժեշտությունը բազմիցս բարձրաձայնվել և հիմնավորվել է քաղաքացիական հասարակության և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից: Ժողովրդավարության զարգացումը Հայաստանում մեր քաղաքական կապիտալն է, որի շնորհիվ է նաև, որ մի շարք արևմտյան երկրներ և կառույցներ ներգրավվում են Հայաստանի անվտանգության հարցերում: Դրա բացակայության պայմաններում խնդիրներ ենք ստեղծում նաև մեր երկրի անվտանգության շուրջ»,- նշված է հայտարարությունում։