Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+brazilia (1)
A A
Սպորտ

Տիագո Սիլվան Սերբիայի մարզչին մեղադրել է անհարգալից վերաբերմունքի մեջ. Քաթար-2022

Բրազիլիայի հավաքականի ավագ Տիագո Սիլվան ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկային խաղում Սերբիայի նկատմամբ տոնած հաղթանակից (2:0) հետո է անդրադարձել է սերբերի գլխավոր մարզիչ Դրագան Ստոյկովիչի խոսքերին, որը հանդիպումից առաջ ծաղրել էր բրազիլացի պաշտպաններին։

«Մենք միշտ ուրախանում ենք, երբ հաղթում ենք՝ նույնիսկ 1:0, նույնիսկ 2:0 հաշվով: Բայց մեր երջանկությունը կայանում է նրանում, որ մենք թիկունքից չենք տառապում։ Եվ կարևոր է, որ մենք գոլ բաց չենք թողել։ Չեմ սիրում շատ խոսել կամ վիճել, բայց նրանց մարզիչը հանդիպումից առաջ ասել է. «Չորս հարձակվողով եք խաղալու, ձեր թիկունքում կլինի՞ գոնե մեկը»։

Հիմա դա անհարգալից է: Մենք ոչ ոքու չենք խնդրում, որ վախենա մեզնից, բայց մի փոքր հարգանք է պետք։ Եթե ուսումնասիրեիք մեր թիմը, կտեսնեիք, որ մենք քիչ գոլեր ենք բաց թողել՝ անկախ նրանից, խաղում էինք երեք կամ չորս հարձակվողով։ Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ չեմ սիրում շատ խոսել մեր մրցակիցների մասին, քանի որ մենք բոլորին շատ հարգում ենք։ Բայց ես կարծում եմ, որ նա մեզ չհարգեց դա ասելիս, հատկապես պաշտպանության գիծը: Եվ ես կարծում եմ, որ նա գիտի, թե ովքեր են Մարկինյոսը, Դանիլոն, Ալեքս Սանդրոն և Տիագո Սիլվան»,- բրազիլացի պաշտպանի խոսքերը մեջբերում է Globo-ն: