Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տոյվո Կլաար
A A
Քաղաքականություն

Տոյվո Կլաարը մեկնում է Ադրբեջան

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը տեղեկացրել է Ադրբեջան մեկնելու մասին: Նա այդ մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:

«Այժմ լքում եմ անձրևոտ Վիեննան՝ Բաքվում կարևոր հանդիպումների համար», - գրել է ԵՄ պաշտոնյան։

Նշենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն ավելի վաղ Երևան, ապա Բաքու էր ժամանել՝ սեպտեմբերին Ադրբեջանի զինուժի ձեռնարկած ագրեսայից անմիջապես հետո։