Բացել լրահոսը Փակել լրահոսը
դոլար
A A
Տնտեսություն

Վարչապետն էական չի համարում՝ որքան է դարձել պետական պարտքը

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է:  Այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ։  Ըստ նրա՝ էական չէ, թե որքան է դարձել պետական պարտքը,   էական է, թե ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքն ինչ ծավալ է կազմում.

  «Սա, մեղմ ասած, դրական ցուցանիշ է, ընդ որում, նախորդ օրը մենք Ֆինանսների նախարարությունում ամփոփում էինք նախարարության աշխատանքները, և առաջին հարցը, որ ինձ մոտ ծագեց՝ արդյոք սա փոխարժեքի փոփոխության արդյունք է: Իհարկե, փոխարժեքի փոփոխությունն ունի դերակատարում, բայց հաճույքով արձանագրեցինք, որ իրականում մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ 2022 թ. հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրլն 55 մլրդ դրամ (9 մլրդ 932 մլն ԱՄՆ դոլար):