Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական Հասարակություն

Ստեփանավանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լ․ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք. Ստեփանավան):


Որոշման համար հիմք են ծառայել Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ այդ կազմակերպությունում:

Մասնավորապես՝ արտադրական շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ,
հատակը չի համապատասխանել պահանջվող նորմերին` պատրաստված է փայտից,
ոչ մսային բաղադրամասերի նախապատրաստումը չի իրականացվել առանձին շինությունում,

իսկ աշխատակիցը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չի ունեցել սանիտարական գրքույկ։

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: