Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Է՞լ ինչ կուզեք․ Լավրովը լավ էլ հայերեն հասկանում է (տեսանյութ)

Երևանում այսօր մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստ։ Մինչ նիստի մեկնարկը այսօր ուշագրավ միջադեպ գրանցվեց։ Երբ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները պատրաստվում էին համատեղ լուսանկարվելու, հայկական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին խնդրեց մի փոքր դիրքը փոխել՝  թե «պարոն Պապիկյան մի փոքր աջ կգա՞ք»։

Պապիկյանն առանց ընդդիմանալու տեղաշարժվեց, իսկ ահա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով պարզվեց շատ էլ լավ հասկանում է հայերեն, արձագանքեց, թե «է՞լ ինչ կուզեք։ Ձեր գործը լուսանկարելն է»։