A
A
Հրաժեշտ՝ Օղակաձև զբոսայգու ևս մի քանի ապօրինի կրպակի ու շինության․ լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ինՕղակաձև զբոսայգու 2-րդ և 6-րդ հատվածներում ապամոնտաժվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակներն ու շինությունները։
Որոշ սեփականատերեր մասնակից են դարձել գործընթացին և իրենց ուժերով են ապամոնտաժել ապօրինի կառույցները։
Հարմարավետ և կանաչապատ քաղաքային միջավայրի վերականգնմանն ուղղված աշխատանքները շարունակվելու են։
Երևանի քաղաքապետարան