Բացել լրահոսը Փակել լրահոսը
1097921
A A
Հասարակություն

Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հյուրընկալել է ԵՊՀ մագիստրանտներին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, խորհրդարանում հյուրընկալել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, համաշխարհային քաղաքականության և ամերիկագիտության բաժինների մագիստրանտներին:

Այս մասին տեղեկացնում է խորհրդարանի պաշտոնական կայքը: 

«Աշխարհաքաղաքական առումով Հայաստանի առջեւ նոր դռներ են բացվել, եւ մենք պետք է կարողանանք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պետական շահն առաջ տանել»,-ուսանողներին ասել է պատգամավորը:
 
Վերջինս ուսանողներին է ներկայացրել խորհրդարանի կառուցվածքը, գործառույթները, իր ղեկավարած հանձնաժողովի շրջանակում ծավալվող գործունեությունը, խոսել խորհրդարանական դիվանագիտության, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ հարցերի մասին:
 
Մագիստրանտների խմբում եղել են նաև արցախցի ուսանողներ, նրանք հետաքրքրվել են աշխարհաքաղաքական վերադասավորումներով, ռազմագերիներին վերադարձնելու գործընթացով, փախստականներին առնչվող հարցերով:
 
Հանդիպման ավարտին Թագուհի Թովմասյանը միջազգայնագետներին խորհուրդ է տվել լինել ակտիվ ու պահանջատեր, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի իշխանություններից, այլև միջազգային հանրությունից, սեփական խողովակներով, կազմակերպությունների միջոցով մշտապես բարձրաձայնել Հայաստանի և Արցախի համար կարոր հարցերը: