Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԿԳՄՍՆ
A A
Մշակույթ

Ֆրանսիայի թանգարանների համար պահպանման պլանների կառավարման հարցերով գլխավոր պատասխանատուն կօգնի հայ մասնագետներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ Հայաստանի մշակութային հաստատությունների  մասնագետների համար կազմակերպում է «Կանխարգելման և արտակարգ իրավիճակների պլաններ» թեմայով դասախոսությունների և փորձի փոխանակման շարք:

Դասախոսությունների շարքը միջազգային փորձին ծանոթանալու և այն տեղայնացնելու լայն հնարավորություն կտա հայաստանյան մշակութային հաստատությունների (թանգարաններ, գրադարաններ, գիտահետազոտական կենտրոններ, արխիվներ, ժառանգության պահպանություն իրականացնող այլ հաստատություններ) ներկայացուցիչներին։

Բանախոսությունների շարքը կմեկնարկի նոյեմբերի 24-ին՝ առցանց հանդիպման և քննարկման ձևաչափով։ Ֆրանսիացի բանախոսը կներկայացնի մշակութային արժեքների պահպանմանը, աղետների կանխարգելմանը, ռիսկերի ճանաչմանն ու կառավարմանը վերաբերող թեմաներ։ Նշենք, որ հանդիպման բանախոսը Մարի Կուրսըլոն է, որը պետական մակարդակով Ֆրանսիայի թանգարանների համար պահպանման պլանների կառավարման հարցերով գլխավոր պատասխանատուն է։ Նա Ֆրանսիայի պետական և մասնավոր թանգարանների համար պարբերաբար իրականացնում է խորհրդատվական աշխատանք։ Մարի Կուրսըլոն նաև Ֆրանսիայում «Կապույտ Վահան» կազմակերպության նախագահն է:

Առցանց հանդիպմանը մասնակցելու համար մշակութային հաստատությունների ներկայացուցիչները պետք է գրանցվեն [email protected] էլեկտրոնային փոստով՝ մինչև նոյեմբերի 23-ը` ժամը 18։00-ն։

Գ