Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 80 տարեկան (տեսանյութ)

Արցախյան առաջին պատերազմի հերոսներից Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 80 տարեկան: Այսօրվա սերունդը գնահատում է գիտնական ռազմիկի՝ այսօր էլ արդիական մնացող գաղափարները: Իսկ նրա ժամանակակիցները գնահատում էին այն, որ Լեոնիդն իր դավանած արժեքների մեջ առաջին տեղում տեսնում էր մարդուն, դողում էր յուրաքանչյուր զինվորի կյանքի համար ու հենց դա էր համարում միակ չվերականգնվող կորուստը: Պրոֆեսիոնալ զինվորական չէր, բայց պատերազմի տարիներին իրեն դրսևորեց որպես փորձառու մարտիկ: Պետական բարձր պարգևները ստացավ մահից տարիներ անց: Ամենամեծ պարգևը, սակայն, ժողովրդական մեծ սերն էր, որը տեսանելի էր նրա կենդանության օրոք և չի նվազել մահից տասնամյակներ անց:

Արցախի հանրայինի ռեպորտաժը