Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաստաբան Էրիկ Ալեքսանյան
A A
Քաղաքականություն

15 պատգամավոր պատրաստ է երաշխավորություն տալ փաստաբանի ազատության համար

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խափանման միջոց երաշխավորություն կիրառելը թույլատրելի համարելու եւ  կալանքից ազատելու համար դիմում է ներկայացվել  ՀՀ գլխավոր դատախազին: Այս մասին տեղեկացնում է նրա  պաշտպան Զորայր Հարությունյանը։

Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադևոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը:

 Փաստաբանը նշել է, որ լրացուցիչ կտեղեկացնի  ընթացքի և կայացվելիք որոշման վերաբերյալ:

  Հիշեցենք, որ հոկտեմբերի 19-ից Էրիկ Ալեքսանյանը կալանավորված է։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանն անցնում են նույն գործով։  Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ դատավորը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝  դատավորին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

  Նոյեմբերի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանն էլ է մերժել Էրիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։