Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կոմունիստները ակցիա են անում՝ Պուտինի այցից առաջ (տեսանյութ)

Հայաստանի կոմունիստները այսօր ակցիա էր իրականացրել  Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ ի աջակցություն Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների և փոխգործակցության ամրապնդման։

Ակցիային մասնակիցները ներկայացել էին Հայաստանի, Ռուսաստանի և Կոմունիստական կուսակցության դրոշներով։

Հայաստանի  Առաջադիմական  միացյալ կոմունիստական  կուսակցության  նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքով իրենք ևս մտահոգություններ են տեսնում Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում, սակայն կարծում են որ վաղվա ՀԱՊԿ գագաթնաժողովը կլուծի բազմաթիվ խնդիրներ․ «Վաղվա հանդիպմանը կարծում եմ կհստակեցվեն որոշ դրույթներ փոխադարձ օգնության։ Պետք է հստակեցվեն, որովհետև մենք տեսնում ենք, օրինակ, որ նույնիսկ Էստոնիան լինելով փոքր պետություն, կարողանում է հոխորտալ Ռուսաստանի դեմ, քանի որ ունի իր թիկունքում ՆՈՏՕ»։

Սաֆարյանը զարմանում է, թե ինչու է ՀԱՊԿ-ը կարողանում Ղազախստան զորք ուղարկել, իսկ Հայաստանի դեպքում պատճառաբանում, թե սահմանները հստակեցված չեն։

Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը նշում է, որ այն խոսակցությունները, որ Ռուսաստանն ու Թուրքիան իրար հետ համագործակցում են ի վնաս Հայաստանի չի համապատասխանում իրականությանը․ «Մենք քաջ գիտակցում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան են իրար հետ դաշնակիցներ  են և 44-օրյա պատերազմը Արդբեջանի հաղթանակը չէր, այսօր էլ Ադրբեջանը շարժվում է Թուրքիայի պահանջներով» ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։