Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սերբիան և Կոսովոն հակամարտության եզրին են (տեսանյութ)

Սերբիան և Կոսովոն չեն կարողացել համաձայնության գալ Բրյուսելում պետհամարանիշների վիճահարույց հարցի շուրջ։ Այժմ Սերբիայի նախագահը զգուշացնում է, որ երկրները գտնվում են հակամարտության եզրին։

Պրիշտինան երկու օրով հետաձգել է սերբական ավտոհարամանիշները կոսովյանով փոխելու պահանջը ԱՄՆ դեսպանության խնդրանքով։ Այս մասին տեղեկացրել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Թվիթերում։

«Ես ընդունում եմ 48 ժամով տուգանքները հետաձգելու խնդրանքը։ Ես ուրախ եմ աշխատել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ, որպեսզի լուծումներ գտնենք հաջորդ երկու օրում»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով Ջեֆ Օվենյերին մասնակցության համար: