Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (8)
A A
Բիզնես Հասարակություն

Բժիշկները գնում են Գորիս

"Բեսթ լայֆ" հայ- ճապոնական բժշկական կենտրոնի բժիշկները՝ կենտրոնի գլխավոր բժիշկ, ինտերվենցիոն սրտաբան Կարեն Համբարձումյանի գլխավորությամբ նոյեմբերի 26-ին կայցելեն Գորիսի ԲԿ:
 
Բժիշկների կազմում կլինեն սրտաբաններ(մանկական և մեծահասակների), առիթմոլոգ, սրտային վիրաբույժ, անոթաբան:
 
Ժամը 10:00-ից Գորիսի ԲԿ-ի հիվանդանոցային մասնաշենքում կիրականացվի ինչպես առաջնակի, այնպես էլ վիրահատված կամ ստենտավորված հիվանդների կոնսուլտացիաներ և ըստ անհրաժեշտության՝ Հոլտեր-ԷՍԳ, Էլեկտրոսրտագրություն, Էխոսրտագրություն, Լաբորատոր հետազոտություններ:
 
Մանրամասն տեղեկությունների և հերթագրման համար կարող եք զանգահարել բժշկուհի Շողիկ Թունյանին հետևյալ հեռախոսահամարով՝ 077-03-33-31:
Ֆանարջյան 55
📞+374 (015) 808008
📱033435777