Բացել լրահոսը Փակել լրահոսը
բնակարանային գողություն
A A
Հասարակություն

Փորձել էին մտնել պատշգամբից, բայց տեսնող եղավ

Նոյեմբերի 19-ին, ժամը 21.07-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արաբկիրի 53-րդ փողոցի մի տնից երկու դիմակավորված անձինք գողություն են անում:

Նշված հասցե ոստիկանության Արաբկիրի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ նշված բնակարանի պատշգամբից երկու քաղաքացի փորձում էին մուտք գործել, բայց իրեն տեսնելով՝ դիմել են փախուստի: Հայտնել է նաև, որ բնակարանում ոչ ոք չի բնակվում:

Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողների ինքնությունը: 31-ամյա երկու տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: