Բացել լրահոսը Փակել լրահոսը
316411740_584178580178486_2049987906091144008_n
A A
Պաշտոնական

Բեռնատար գնացին բախվելուց հետո մեքենայի վարորդն ու 3 ուղևորները տեղում մահացել էին․ հանգամանքները պարզվում են

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Վանաձոր-Ալավերդի մայրուղու 12-րդ կիլոմետրում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով, 2022 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, հիշյալ վայրում «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել երկաթգծի վրա: Այդ ընթացքում բեռնատար գնացքը հարվածել է հիշյալ ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդն ու 3 ուղևորները մահացել են:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, հագուստների, դիակների, ավտոմեքենայի զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Քննչական կոմիտե