
A
A
ԱՄՆ դեսպանությունը շարունակում է աջակցել Հայաստանում կանանց բիզնես նախաձեռնություններին
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ դեսպանությունը մի շարք միջոցներով աջակցում է կանանց բիզնես նախաձեռնություններին Հայաստանում: Այդ միջոցներից մեկը գյուղական համայնքների զարգացմանն ուղղված նախագծերի ֆինանսավորումն է «ժողովրդավարության փոքր դրամաշնորհների ծրագրի» շրջանակում։
Վերջերս «Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն» ՀԿ-ն ամփոփեց կին ձեռներեցների առաջնորդական ճամբարի ծրագիրը, որի միջոցով մարգինալացված խմբերի և հեռավոր բնակավայրերի կանաց և աղջիկներին հնարավորություն տրվեց զարգացնել ձեռնարկատիրական և գաղափարների մատուցման հմտությունները, բարելավել մասնագիտական գիտելիքները և իրենց ներդրումն ունենալ համայնքի կայուն զարգացման գործում։
Շնորհավորում ենք բոլոր մասնակից կանանց ու աղջիկներին և հատկապես՝ մրցույթի 7 հաղթողներին՝ նշում են ԱՄՆ դեսպանությունից։