A
A
Վթարի պատճառով գազատար է վնասվել․ Ավանի մի հատվածում գազ չկա
Աջակցիր «Ա1+»-ին«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 21-ին ժամը 03։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Տերյան, Դուրյան թաղամասերի մի հատվածի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի: