Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հենրիխ Մխիթարյան
A A
Հասարակություն

Մխիթարյանը Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ գրառում է կատարել

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ։

«Յուրաքանչյուր երեխա ծնվելու պահից ի վեր խաղաղ աշխարհում ապրելու իրավունք ունի:

Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրը, միավորվենք և միասին կոչ անենք բոլոր ղեկավարներին խաղաղություն ապահովել աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ հայ երեխաների համար»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: