Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԹՈւնիս
A A
Քաղաքականություն

Ո՞ւմ «գրպանից» են հոգում Թունիսում գտնվելու ծախսերը

Ինչպես հայտնի է՝  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի նոյեմբերի 18-20-ը Թունիսի Հանրապետությունում է (Ջերբա)  Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Կառավարության կայքում տեղեկատվություն է  հրապարակվել ծախսերի մասին՝  առանց գումարի չափը նշելու։

Որոշման մեջ նշվում է․

«Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Թունիսի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված  ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Սուրեն Վարոսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Քրիստինե Գրիգորյանինը, Անուշ Մելքոնյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման, թարգմանչական ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վաչիկ Մարտիրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Գևորգ Պերկուպերկյանի և Անահիտ Ավետիսյանի գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հաշվետվության:

  1. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Պերկուպերկյանի գործուղման օրապահիկի ծախսերը կատարվելու են «Արմենպրես» լրատվական գործակալության միջոցների հաշվին:
  2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2022 թվականի նոյեմբերի 18-ին՝ Երևան-Ջերբա, իսկ նոյեմբերի 20-ին՝ Ջերբա-Երևան երթուղով։
  3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
  4. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին»:

Հիշեցնենք, որ պետության առաջին երեք դեմքերի գնումները՝ այդ թվում նաեւ ներկայացուցչական ծախսերը, համարվում են  պետական գաղտնիք: