Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot_20221120-102359_Facebook
A A
Հասարակություն

Սա ի՞նչ դիագնոզ է.«Առերեսում» (տեսանյութ)

Մինչ կնշանակվեր դատահոգեբուժական փորձաքննություն եւ այն պայմաններում, երբ դեռ չկա դրա եզրակացությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն իսկ Պեմզաշեն գյուղում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների՝ 12-ամյա Կարինեի և 8-ամյա Սարգսի առանձնակի դաժանությամբ կատարված սպանության մեջ կասկածվող Շիրակի մարզի 32-ամյա բնակչի հոգեկան հիվանդ լինելը որպես հաստատված հանգամանք էր նշել, թե նա տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ։

«Սա ի՞նչ դիագնոզ է,–տարակուսեց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը։–Այս պահին հիվանդությունների միջազգային դասակարգիչն ընդհանրապես չունի նման հիվանդություն։ Սա անհասկանալի դիագնոզ է»։ Բայց սա երկրորդական համարելով՝ կարեւորեց հետեւյալը, որ հատկապես պետական մարմինները չտարածեն մարդկանց իրավունքները ոտնահարող անձնական տեղեկատվություն․ «Չի կարելի հրապարակել մարդու բժշկական դիագնոզը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝