Բացել լրահոսը Փակել լրահոսը
1097701
A A
Հասարակություն

Կիմ Չեն Ընն առաջին անգամ հանրության առջև հայտնվել է դստեր հետ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կնոջ և դստեր հետ ներկա է գտնվել նոր տիպի «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «RBC»-ին, համապատասխան լուսանկարներ է հրապարակել Հյուսիսային Կորեայի հեռագրային գործակալությունը:

Հարավկորեական Yonhap լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն առաջին անգամ հանրության առջեւ հայտնվել է դստեր հետ: