Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Միրզոյանը հանդիպել է բուլղարացի գործընկերոջ հետ (տեսանյութ)

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Միլկովի հետ՝ տեղեկացնում է ԱԳՆ-ն:

Արարատ Միրզոյանը և Նիկոլայ Միլկովը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել առավել զարգացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։ Այս առումով կարևորվել է բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունների պարբերական անցկացումը։