Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարությունյանը եւ Հայրապետյանը հաղթեցին

Սպորտ
8f8103f2fad10461eb6c5db43a01ab20

«Արեւածագի 10 օրեր» տոնակատարության շրջանակում Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի շախմատիստները հաջող հանդես եկան հերթական` 4-տուրում:

Ուժեղագույների խմբում գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը եւ միջազգային վարպետ Արման Հայրապետյանը սեւերով առավելության հասան համապատասխանաբար իրանցի շախմատիստներ Ամիր Կովսարինիայի եւ Ասղար Գուլիզադեի նկատմամբ:

Այս հաղթանակներից հետո նրանք վաստակեցին 2,5 միավոր եւ բարելավեցին մրցաշարային գործերը: Արման Հայրապետյանը այժմ 26-րդն է, իսկ Գեւորգ Հարությունյանը` 30-րդը:

5-րդ տուրում մեր շախմատիստները կմրցեն Վրաստանի ներկայացուցիչների հետ: Սպիտակներով հանդես եկող Արման Հայրապետյանը կմրցի Շոթա Ազալաձեի, իսկ Գեւորգ Հարությունյանը` Դավիթ Լոմսաձեի հետ:

«Բ» խմբում հանդես եկող Ռաֆայել Բակունցը այս տուրում հաղթեց իրանցի Արիզ Լահիմիին եւ վաստակելով 3 միավոր` 52-րդ տեղից բարձրացավ 26-րդ հորիզոնական: Սարգիս Սարգսյանը զիջեց իր մրցակցին եւ այժմ 90-րդն է:

«Դ» խմբի մեր միակ մասնակից Անգելինա Հակոբյանը չորս տուրից հետո ունի 1,5 միավոր եւ զբաղեցնում է 53-րդ տեղը: