Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ջալալ Հարությունյանի՝ հակահարձակման օպերացիայի մտահղացման մասին զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին ու ստացել հավանություն․ Aravot.am (տեսանյութ)

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հակահարձակման օպերացիայի մտահղացման մասին զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես գերագույն հրամանատար եւ ստացել հավանություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

Նա ասաց, որ տվյալներ չունի՝ արդյոք այս քրեական գործով Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է Հարությունյանի՝ հակահարձակման օպերացիային հավանություն տալուն, ապա փաստաբանն ասաց․ «Կարծում եմ՝ այդ իրավիճակում հավանություն չտալը թե ԳՇ պետի կողմից, թե գերագույն հրամանատարի կողմից կլիներ սխալ, որովհետեւ այդ պահին, երբ այս որոշումը կայացվել է, եղել են բոլոր նախադրյալներն այդ որոշումը կայացնելու, եւ եթե այս որոշմամբ հակահարվածը ներքեւի օղակներում կարողանային բարձր մակարդակով իրականացնել, մենք կարող էինք ունենալ այլ պատկեր ամբողջ պատերազմի առումով»։

Անդրադառնալով մեղադրանքի մեկ այլ դրվագին, ըստ որի հաշվի չի առնվել, որ հակահարձակման ժամանակ հակաօդային պաշտպանությունը բավարար չէ, Սարդարյանն ասաց՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ հայկական կողմը դեռեւս ունեցել է համապատասխան քանակի հակաօդային հարձակման տեխնիկա, որն ուղեկցել է հակահարձակման գործողությունները․ «Այդ օրը խոցվել է հակառակորդի 15 ԱԹՍ եւ սա արդեն ցույց է տալիս, որ մենք ունեցել ենք այդ ոլորտում բավականին լուրջ սպառազինություն այս գործողություններում։ Մեղադրանքում գրվում է, որ գիշերային պայմանները չեն օգտագործվել, բայց գիշերային պայմաններն ինչպես օգտագործվեն, եթե մեր զրահատեխնիկան չունի համապատասխան գիշերային հագեցված տեխնիկա, որպեսզի կարողանա մարտ վարել գիշերային պայմաններում։ Այսինքն, գիշերն այդ տեխնիկան հանես, լույսերը վառի, կդառնա շատ հարմար թիրախ, դա ռազմական սխալ կլիներ։ Հակառակը, ճիշտ է արել, որ լուսաբացին է հակահարձակումը սկսել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով