Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Հասարակություն

Բախվել են բեռնատարները

Նոյեմբերի 17-ին, ժամը 11:13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին  տեղի է ունեցել  ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին բախվել են «ЗИЛ» (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1957 թ.) և «JAC» (վարորդ՝ Ն․ Բ․, ծնված 1968 թ.) մակնիշների բեռնատարները, ինչի հետևանքով Ն․ Բ․-ն արգելափակվել է։

Փրկարարները հոսանքազրկել են «JAC» մակնիշի բեռնատարը, Ն․ Բ․-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: