Բացել լրահոսը Փակել լրահոսը
tbilisi
A A
Հասարակություն

«Քաղաքապետերի դաշնագրի» 10-ամյակը կնշեն Թբիլիսիում

Նոյեմբերի 29-ին Թբիլիսիում տեղի կունենա «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի»   10-ամյակին նվիրված «Քաղաքապետերի դաշնագրի 10-ամյակը Արևելյան գործընկերության տարածաշրջանում» խորագրով համաժողով:

 «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» աևելյան գործընկերության երկրներում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր է, որի նպատակը ԵՄ կլիմայի և էներգիայի նախաձեռնությունն Արևելյան գործընկերության երկրներում ներդնելն է: Ծրագիրն աջակցում է տեղական իշխանություններին կայուն էներգետիկ քաղաքականությունների իրականացման մեջ՝ բարելավելով էներգամատակարարման անվտանգությունը և աջակցում համայնքներին կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականաության գործում: Ծրագրի հայաստանյան գործընկերն է Հայաստանի համայնքների միությունը:

 Թբիլիսիում կայանալիք համաժողովին կմասնակցեն ԵՄ դեսպաններ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ադրբեջանի ՏԻՄ ներկայացուցիչներ և պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչներ՝ նախարարներ, քաղաքապետեր և այլք, հասարակական կազմակերպությունների, ասոցիացիաների ներկայացուցիչներ:

 Համաժողովի քննարկումները կծավալվեն հետևյալ թեմատիկ ընդհանուր ուղղություններով.

- «Կանաչ ծրագրերի» ֆինանսավորում. մարտահրավերներ և հնարավորություններ,

-Քաղաքացիների ներգրավվածությունը կլիմայական գործողություների զարգացման և իրականացման հարցում:

 Հայաստանի համայնքների միություն