Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1668664147210
A A
Հասարակություն

Հանգստի կայանատեղի է բացվել

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների շրջանակներում կապալառու կազմակերպությունը Մ-1 միջպետական ավտոճանապարհի 152կմ հատվածում՝ Վարդաղբյուրի խաչմերուկի մոտ, բացել է հանգստի կայանատեղի։

Եղանակային վատ պայմանների կամ տեղումների ու բքի հետեւանքով ճանապարհը փակվելու դեպքում երթեւեկության մասնակիցները կարող են այստեղ տաքանալ, հանգստանալ։ Նշենք, որ տվյալ հատվածում ձմեռը խստաշունչ է, տեղումները՝ առատ։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: