A
A
Դատավորի օգնականն ազատ է արձակվել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը դատարանի դահլիճից ազատ է արձակել դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպաններից Գարիկ Գալիկյանը։
Հիշեցնենք, որ օգնականը կալանավորվել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով։ Ազգային անվտանգության ծառայությունը դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանն մեղադրվում է դատավորին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Նրանք երկուսն էլ կալանավորված են։