A
A
Կասեցվել է խորքային հորի ապօրինի շահագործումը
Աջակցիր «Ա1+»-ինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Ապագա համայնքում գործող Հայկ Մուրադյան ՍՊԸ-ի քարի վերամշակաման արտադրամասում։
Պարզվել է, որ Ընկերությունը ջրառ է իրականացնում արտադրամասի տարածքում առկա խորքային հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի գործողությունը։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս` նշում է տեսչական մարմինը։