Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Թովմասյան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Հախուռն ուրախությամբ ընդունեցինք լուրը․ Արթուր Թովմասյան

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը երախտագիտության նամակ է հղել Ֆրանսիական Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին՝ կապված ֆրանսիական սենատի կողմից Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտող բանաձևի ընդունման հետ․ Թովմասյանը գրել է․

Պարոն Նախագահ Հախուռն ուրախությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի ագրեսիվ եւ հայատյաց քաղաքականությունը դատապրտող բանաձեւի քվեարկման լուրը: Իմ գործընկեր պատգամավորների անունից ուզում եմ Ֆրանսիայի Սենատի բոլոր անդամներին եւ Ձեզ անձամբ իմ խորին երախտիքը հայտնել նման աներկբա տեքստի ընդունման համար, որը տրամաբանական շարունակությունն է 2020 թ նոյեմբեր 25-ին Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին ընդունած պատմական բանաձեւի։

Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղության գործընթացի վերսկսմանը եւ կստիպի Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հրաժարվելով ահաբեկչության եւ շանտաժի իր քաղաքականությունից: Հաճեք ընդունել, պարոն Նախագահ հարգանքներիս հավաստիքը: