Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցածր արդյունքներ

Սպորտ
f76075611ac5b1f3989b6bb7552e697b

Չեխիայի Լիբերեց քաղաքում ավարտին է մոտենում Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ձմեռային 10-րդ փառատոնը:

Այսօր մեր մարզիկները ուժերը փորձեցին լեռնադահուկային սպորտում եւ դահուկավազքում:

Տղաների 7,5 կմ ազատ ոճի դահուկավազքում Թադեւոս Պողոսյանը 17:45.0 արդյունքով գրավեց 51-րդ տեղը: Հրաչիկ Սահակյանը եզրագիծը հատեց 85-րդը` 19:46.4:

Աղջիկների 5 կմ ազատ ոճում Լիլիթ Տոնոյանն ու Կատյա Գալստյանը գրավեցին համապատասխանաբար 73-րդ եւ 74-րդ տեղերը:

Տղաների ոլորավայրէջքում մեր միակ մասնակից Սարգիս Գալստյանին չհաջողվեց հատել եզրագիծը եւ դուրս մնաց պայքարից