A
A
Առաջին հաղթանակը
Հայաստանի բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հաղթանակով սկսեց ելույթները Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում մեկնարկած «Ստրանջայի» գավաթի խաղարկությունում: 52 կգ քաշային մարզիկը առաջին մարտում 4:0 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Օրխան Հուսեյնովին եւ մտավ կիսաեզրափակիչ:
Հիշեցնենք, որ մեր հանրապետությունից այդ մրցումներին մասնակցում են նաեւ Հովհաննես Դանիելյանը (49 կգ քաշային կարգ), Կարեն Այլազյանը (52 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Վոլոդյա Հայրապետյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ) եւ Արթուր Խաչատրյանը (75 կգ):