A
A
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել. ՌԴ–ից ռազմատուգանք են ուզում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր հավանություն է տվել Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցման մեխանիզմ սահմանելու մասին բանաձևին։
Փաստաթղթի օգտին քվեարկել է 94 պետություն, 14-ը դեմ են քվեարկել, իսկ 73 երկիր ձեռնպահ է մնացել: 11 երկիր ընդհանրապես չի մասնակցել քվեարկության։
Ձեռնպահ մնացած երկների շարքում են Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Սերբիան։
Վրաստանը և Թուրքիան կողմ են քվեարկել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստը տեղի է ունեցել Կանադայի, Գվատեմալայի, Նիդեռլանդների և Ուկրաինայի նախաձեռնությամբ։