Միջնորդեց փաստաբանին դատապարտել մեկ ամսվա ազատազրկման
Աջակցիր «Ա1+»-ինՖեյսբուքյան գրառման համար ամբաստանյալի աթոռին հայտնված փաստաբան Մուշեղ Շուշանյանին մեղադրողը միջնորդեց դատապարտել մեկ ամսվա ազատազրկման։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ մեղադրող Վանանդ Ասատրյանը հիմնավոր համարեց Մուշեղ Շուշանյանին առաջադրված մեղադրանքը։ «Քաղաքական եւ այլ հայացքներով պայմանավորված' դիտավորությամբ հնչեցրել է բռնության կոչեր եւ արդարացրել դրանք»,- ասաց դատախազը։
Ըստ նրա՝ Մուշեղ Շուշանյանի պատասխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքներ չկան։
Հիշեցնենք, որ փաստաբանը մեղադրվում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու մեջ։
Ըստ նոր ընդունված ՔՕ-ի՝ հոդվածը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Մեղադրողի խոսքերով՝ հանրորեն վտանգավոր արարքն ապացուցված է եւ ճիշտ գնահատական է տրվել։
Դատական հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 20-ին, ճառով հանդես կգա պաշտպանական կողմը։