Բացել լրահոսը Փակել լրահոսը
f63720f76053ae_63720f7605410
A A
Քաղաքականություն

Ստամբուլում պայթյուն իրականացրած կինը Սիրիայի քաղաքացի է․ Թուրքիայի ոստիկանություն

Ստամբուլի կենտրոնական հետիոտնային պողոտայում 6 մարդու կյանք խլած պայթյունն իրակացրած կինը նոյեմբերի 14-ի լուսադեմին ձերբակալվել էր թուրքական ոստիկանության կողմից: Քիչ առաջ ոստիկանության տարածած նոր հաղորդագրության մեջ նշվել է, որ ձերբակալվածը Սիրիայի քաղաքացի է Ալհամ Ալբասհիր անունով` հայտնում է Ermenihaber-ը։

Նշվում է նաև, որ ձերբակալվածը խոստովանել է իր կապը «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության հետ կապը: (Հաղորդագրության մեջ նշված է կապը PKK-PYD-YPG-ի հետ, քանի որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական «Ժողովրդական միություն» կուսակցությանն (PYD) և դրա զինված կազմավորումները համարվող «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերին» (YPG) համարում է ՔԲԿ-ի սիրիական ճյուղավորում):

«Ձերբակալված անձ հարցաքննության ժամանակ հայտնել է, որ հավաքագրվել-պատրաստվել է PKK/PYD/YPG ահաբեկչական կազմակերպության կողմից որպես հետախուզության գործակալ և գործողություն կազմակերպելու նպատակով Աֆրինով զարտուղի ճանապարհներով մտել է մեր երկիր»,- ասված է հաղորդահրության մեջ: Թուրքական ոստիկանության տվյալներով կասկածյալը ցուցում է ստացել Սիրայի հյուսիսային Քոբանի քրդաբնակ քաղաքից, որտեղ տեղակայված «PKK/PYD/YPG» ահաբեկչական կազմակերպության կենտրոններից մեկը»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին ցերեկը Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին հարող «Իսթիքլալ» պողոտայում պայթյուն է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով պայթյունի հետևանքով մահացել է 6, վիրավորվել 81 մարդ։ Տարածքում տեղադրված տեսախցիկների ձայնագրություններից պարձ էր դարձել, որ պայթյունն իրականացնողը կին է, ով պայթուցիկով լցված պայուսակը դրել էր նստարաններից մեկի վրա ու հեռացել: Շատ չանցած էլ տեղի էր ունեցել պայթյունը: