Բացել լրահոսը Փակել լրահոսը
292092109_587636409394399_202055195542976440_n
A A
Քաղաքականություն

Ենթադրում եմ՝ ինչ-որ ուժեր թատրոն են փորձելու բեմադրել․ Սեյրան Օհանյանի կինը՝ ամուսնու հնարավոր ձերբակալության լուրերի մասին

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հրապարակումներին, թե Օհանյանին պատրաստվում են ձերբակալել։ Խաչատրյանը գրել է

«Հարգելի հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր Հաշվի առնելով ինձ ուղղված բազմաթիվ զանգերը, նամակները, որոնցով հարցնում եք՝ ինչ վերաբերմունք ունեմ մամուլում, սոցհարթակներում շրջանառվող այն տեղեկությունների վերաբերյալ, թե Սեյրան Օհանյանին պատրաստվում են ձերբակալել, հարկ եմ համարում տեղեկացնել:

Չմեկնաբանելով, թե ում կողմից և ինչու են կազմակերպվում այսպես կոչված տեղեկատվական «արտահոսքերը», ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՄ՝ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ ինչ-որ ուժեր, համագործակցելով ազգային ժողովում էրդողանի համակիր ներկայացուցիչների հետ, միանշանակ քաղաքական սցենարով գրված թատրոն են փորձելու բեմադրել:

ՀԳ Կարծում եմ, փորձը փորձանք է դառնալու սցենարի հեղինակի և բեմադրող ռեժիսորի գլխին»: