Բացել լրահոսը Փակել լրահոսը
315187012_500440928791943_7453310185659826515_n
A A
Հասարակություն

Կապան համայնքի Շիկահող գյուղում անցկացվել է «Կորկոտի փառատոն»

Նոյեմբերի 13-ին Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը Կապան համայնքի Շիկահող գյուղում մասնակցեցին արդեն երրորդ տարին անցկացվող «Կորկոտի փառատոնին»։
 
Փառատոնը նպատակ ունի տարածաշրջանի ավանդական կորկոտը կապանյան խոհանոցի այցեքարտը դարձնել։ Նախաձեռնողն ու կազմակերպիչը Կապանի համայնքապետարանն է։
 
Համայնքի գյուղական բնակավայրերն ու նախադպրոցական ուսումնական հաստատությունները ներկայացել էին ազգային ուտեստներով լի սեղաններով, փառատոնի գեղարվեստական մասն ապահովեց Կապանի մշակույթի կենտրոնը, իսկ կորկոտի լավագույն վարպետ տիտղոսի համար մրցում էր 14 խոհարար։
 
Առատության ու լիության խորհրդանիշ ուտեստի՝ կորկոտի համտես, համերգային և սպորտային միջոցառումներ, թեյախմություն․ սահմանամերձ Շիկահողում աշխույժ ու կոլորիտային մթնոլորտ էր։ Սա միասնականության ևս մեկ դրսևորում էր՝ ցույց տալու, որ սահմանին ապրող գյուղացին միայնակ չէ։
Իսկ այս տարվա փառատոնի լավագույն կորկոտ պատրաստող ճանաչվեց Արամայիս Փարամազյանը։
 
Հավելենք, որ կորկոտը ներառվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում՝ որպես կապանյան ավանդական ուտեստ:
 
 
Возможно, это изображение 8 человек, люди сидят, люди стоят и на открытом воздухе
Возможно, это изображение 4 человека, люди стоят, на открытом воздухе и текст «www.syunik.mtad.am»
Возможно, это изображение 5 человек и люди стоят
Возможно, это изображение 4 человека, люди стоят и на открытом воздухе
Возможно, это изображение 7 человек, люди стоят, на открытом воздухе и текст «www.syunik.mtad.am 1»
Возможно, это изображение 1 человек и текст «www.syunik.mtad.am»
Возможно, это изображение 6 человек и люди стоят
Возможно, это изображение 5 человек, люди стоят и на открытом воздухе
Возможно, это изображение 11 человек, люди стоят и на открытом воздухе
Возможно, это изображение 8 человек, люди стоят, люди играют на музыкальных инструментах и на открытом воздухе
Возможно, это изображение 11 человек, люди стоят и на открытом воздухе
Возможно, это изображение 3 человека и текст «www.syunik.mtad.am T8»