Բացել լրահոսը Փակել լրահոսը
314403708_205666995193821_1711163018493346303_n
A A
Հասարակություն

Նոյեմբերյանում նախատեսվում է բարեկարգել քաղաքային զբոսայգին և հարակից հրապարակը

Տարածքային համաչափ զարգացումը պետք է հիմնված լինի յուրաքանչյուր տարածաշրջանի տնտեսական ներուժի համապարփակ գնահատման և տնտեսական քաղաքականության թիրախային գործիքակազմերի կիրառման վրա:

 

Եվ «Ապրելու Երկիր» կուսակցությունն առաջնորդվում է համայնքային համաչափ զարգացման հենց այդ ռազմավարությամբ՝ տեղային խնդիրների բացահայտման, դրանց լուծմանն ուղղված զարգացման արդյունավետ ծրագրերի ու ներդրումների շնորհիվ ձևավորել առաջադեմ, ժամանակակից ապրելու համայնքներ։

 

«Ապրելու» հիմնադրամի, Նոյեմբերյան համայնքի, և «Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտ հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի շրջանակում իրականացվող ծրագրերից մեկով վերակառուցվում և բարեկարգվում է Նոյեմբերյանի համայնքային զբոսայգին և հարակից կենտրոնական հրապարակը։

 

Վերակառուցումից հետո համայնքը կունենա բարեկարգ ու ժամանակակից այգի՝ համապատասխան ընդհանուր քաղաքի ճարտարապետական դիմագծին և պատմամշակութային ոգուն։ Այգին ունենալու է դիզայներական ու ճարտարապետական հետաքրքիր լուծումներ, ընդարձակ կանաչապատ տարածք, բարձրորակ նստարաններ, աղբամաններ, ժամանակակից լուսավորության համակարգ։

 

Ծրագրով նախատեսված է նաև ամենատարբեր ձևաչափով միջոցառումների անցկացման հատված։

 

Շատ կարևոր է, որ ստեղծվող միջավայրը նոյեմբերյանցուն հնարավորություն տա լուծել և՛ իր կենսական նշանակության հարցերը, և՛ ստեղծի հանգստի ու լավ ժամանցի պայմաններ։

 

Հենց դրան է կոչված նաև քաղաքի կենտրոնի զբոսայգին բարենորոգելը, որը դառնալու է ոչ միայն տեղացիների, այլ նաև՝ զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ Այսպիսի նախաձեռնությունների նպատակն է ապահովել տարածքային համաչափ զարգացումն ու երկրի բոլոր անկյուններում ապրելու քաղաքներ ու համայնքներ ձևավորելուն, որպեսզի մեր հայրենակիցները հանգստի ու ժամանցի համար Երևանից գան մարզեր, և ոչ թե՝ հակառակը։

 

Մարզերը, համայնքները ևս ունեն անհրաժեշտ հնարավորություններն ու ռեսուրսները զբոսաշրջային գրավչություն ունեցող կենտրոններ դառնալու համար,

այստեղ ևս կարող է և պետք է լինեն միջազգային մակարդակի և ստանդարտների զբոսայգիներ, ընտանեկան ժամանցի կենտրոններ։

 

Այգու և հարակից տարածքների բարեկարգման թեմայով հանրային լսումները տեղի են ունենալու նոյեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին՝ «Նոյեմբերյանի երաժշտական դպրոց»-ի համերգային դահլիճում