Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաստաբան Էրիկ Ալեքսանյան
A A
Քաղաքականություն

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ

 Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժել է Էրիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպաններից Զորայր Հարությունյանը։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը միջնորդությունը քննել էր գրավոր ընթացակարգով։

Նշենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ու դատավոր Աուսյակ Ալեքսանյանն անցնում են նույն գործով։ Ազգային անվտանգության ծառայությունը դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանն մեղադրվում է դատավորին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

Նրանք երկուսն էլ կալանավորված են։