Բացել լրահոսը Փակել լրահոսը
erdoghan
A A
Քաղաքականություն

Մեզ ստիպել են ԵՄ դարպասների մոտ սպասել 52 տարի, բայց մենք նրանց պատասխան կտանք․ Էրդողանը սպառնաց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում տեղի ունեցող «Թյուրքական պետությունների կազմակերպության» IX գագաթնաժողովում ելույթի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-ԵՄ հարաբերություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

«Մեզ ստիպել են Եվրամիության դարպասների մոտ (խմբ. նկատի ունի այն, որ Թուրքիան շուրջ 52 տարի ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել) սպասել 52 տարի։ Նրանք դեռ նույնն են անում։ Բայց մենք նրանց պատասխան կտանք, երբ դա անհրաժեշտ լինի»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Իր ելույթում Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ Եվրոպայի և թյուրքական աշխարհի միջև միջնորդության համար։

«Որպես դիտորդ անդամ՝ ես իսկապես շնորհակալություն եմ հայտնում իմ եղբորը՝ Վիկտոր Օրբանին Եվրոպայի և թյուրքական աշխարհի միջև ստեղծված կամրջի համար»,- ասել է նա: