Բացել լրահոսը Փակել լրահոսը
314331563_5955601501117774_156317453630048224_n
A A
Հասարակություն

Տեղեկություն տալու պարտականությունը չկատարելու համար տուգանքի չափը ավելացել է

Հոկտեմբերի 14-ին ուժի մեջ է մտել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Արդարադատության նախարարություն համատեղ օրենսդրական նախաձեռնությունը՝ բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը։
 
‼️🗣 Փոփոխությամբ ավելացել է 189.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափը. այժմ տեղեկություն տնօրինողների կողմից պեղեկությունն ապօրինաբար չտալու համար նախկին 10-ից 50 հազար դրամ տուգանքի փոխարեն սահմանվել է 50-ից 70 հազար դրամի չափով տուգանք, իսկ նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելու դեպքում նախկին 50-ից 100 հազար դրամի փոխարեն նախատեսվել է 100-ից 150 հազար դրամի չափով տուգանք։
 
✅ Օրենսդրական փոփոխությունը նախաձեռնել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դեռևս 2021 թվականի նոյեմբերին և հանրագրով ներկայացրել Արդարադատության նախարարությանը։