Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Քաղաքականություն

Ռուս պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ըստ ԱԺ-ի՝ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակության անդամներն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 10-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով. «Խաղաղություն օրհնված Հայաստանի հոգուն եւ երկնքին»: