Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պայմանավորվեցինք այն քայլերի վերաբերյալ, որի հետ կապված մոտ ապագայում Հայաստանի Ազգային Ժողովը և Ռուսաստանի խորհրդարանը կիրականացնեն․ Կազբեկ Տայսաև (տեսանյութ)

«Երկուստեք կարևորվեց խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման ձևաչափը, խոսվեց միջազգային խորհրդաարանական կառույցներում համակարգված փոխգործակցության մասին, ընդգծեցինք համատեղ դիրքորոշումների կարևորությունը»․ այս մասին Ազգային Ժողովում ասաց ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը, ՌԴ Դաշնային Ժողովի Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ Հակոբյանի քննարկվել են նաև տարաշածրջանային անվտանգության մի շարք կարևոր հարցեր․ «Հյուրերին ներկայացվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տիրող իրավիճակը և Հայաստանի անվտանգային խնդիրները, մանրամասն տեղեկություններ տրվեցին ադրբեջանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ»։

Իր հերթին Կազբեկ Տայսաևը նշեց, որ քննարկումը անցկացվել է ընկերական և կառուցակարգային ձևով․ «Մենք այսօր պայմանավորվեցինք այն քայլերի վերաբերյալ, որի հետ կապված մոտ ապագայում Հայաստանի Ազգային Ժողովը և Ռուսաստանի խորհրդարանը կիրականացնեն, օրինակ մի շարք կարևոր տնտեսական հարցեր»։

Մանրամասները՝ տեսանյութում